Չինաստանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
International newsՉինաստանի Գուանսի-Չժուանյան ինքնավար շրջանում 5.2 մագտնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով չինական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները:
Ինչպես հաղորդվում է ստորգետնյա ցնցուները գրանցվել են տեղի ժամանակով 22.55-ին (երևանյան՝ 18:00) Բեյլյու քաղաքային շրջանում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորությամբ:
Ավերածությունների կամ տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: