Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը Լիխտենշտեյնի հետ ոչ ոքիից հետո (Live)
SportՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Լիխտենշտեյնի թիմի հետ ոչ ոքի խաղալուց հետո պատասխանում է լրագրողների հարցերին։
«Չեմ կարծում, որ սխալվեցինք մեկնարկային կազմի հարցում, քանի որ հաղթում էինք 1:0 հաշվով: Արասի փոփոխությունը ուշացրեցինք: Երկու հակագրոհ բաց թողեցինք, որոնցից մեկն ավարտվեց դարպասի գրավումով:
Կարողանում էինք վերահսկել գնդակը, սակայն վերջին սուր փոխանցումը չէր ստացվում:
Սարգիս Ադամյանի մոտ դրիբլինգն այսօր այդքան լավ չէր ստացվում: Սա այն էր, ինչ սպասում էինք մրցակցից:
Ամեն ինչ կանենք Ֆինլանդիայի խաղին լավ նախապատրաստվելու և դրական արդյունք արձանագրելու համար: Խաղից առաջ իմացանք Բոսնիա - Ֆինլանդիա խաղի արդյունքը, զգուշացրեցինք տղաներին, որ այդ հաշիվը չպետք է մեր խաղի վրա ազդի: Ցավալի է, սակայն հնարավորություններ դեռ ունենք: Կպայքարենք մինչև վերջ: Արթուր Միրանյանը միջազգային խաղերի փորձ ունի, դրա համար էլ մտավ փոխարինման»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:
Եվրո-2020, J խումբ, 7-րդ տուր
Յանիկ Ֆրիկ, 72 - Տիգրան Բարսեղյան, 19
Իտալիա - Հունաստան՝ 2։0 (տեսանյութ)
Ժորժինյո, 63, 11մ, Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 78
Բոսնիա և Հերցեգովինա - Ֆինլանդիա՝ 4:1 (տեսանյութ)
Իզետ Հայրովիչ, 29, Միրալեմ Պյանիչ, 37, 11մ, 58, Արմին Հոջիչ, 73 - Յոել Պոհյանպալո, 79