Չեխիան դադարեցրել է Թուրքիային զենքի ու զինամթերքի վաճառքը
International newsՉեխիան միացել է Եվրոպական միության մյուս երկրներին եւ դադարեցրել է Թուրքիային զենքի ու զինամթերքի վաճառքը՝ կապված Սիրիայի հյուսիս նրա ներխուժման հետ, Twitter-ի իր էջում հայտարարել է ՆԳ նախարար Յան Խամաչեկը։
«Չեխական Հանրապետությունը անհապաղ դադարեցնում է Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանման լիցենզիան»,- ասել է Խամաչեկը։
Ավելի վաղ ԵՄ երկրները պայմանավորվել էին սահմանափակել զենքի արտահանումը Թուրքիա։ Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները եւ Իտալիան արդեն դադարեցրել են վաճառքները։