ԱՄՆ-ը դադարել է Անկարային տեղեկացնել ահաբեկիչների դեմ պայքարի հարցով միջազգային կոալիցիայի գործողությունների մասին
International newsԱՄՆ-ը դադարել է Անկարային տեղեկացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցով միջազգային կոալիցիայի գործողությունների մասին: Պատճառը Սիրիայում Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողություններն են, հաղորդում է DW-ը՝ հղում անելով Spiegel Online-ին:
Ըստ տեղեկությունների՝ Պենտագոնը դեռեւս հոկտեմբերի 9-ից կարգադրել է Անկարային տեղեկություն չտրամադրել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունների մասին: Այդ օրը թուրքական բանակն առաջին ավիահարվածներն է հասցրել Սիրիայի հյուսիսում քրդական ձեւավորումների դիրքերի դեմ:
Կոալիցիայի մասնակիցների միջեւ տեղեկատվության փոխանակումը կոալիցիայի գործունեության առանցքային տարրն է՝ նշում է Spiegel Online-ը: Խոսքը, մասնավորապես, ինքնաթիռների, արբանյակների եւ անօդաչու թռչող սարքերի մասին տվյալների մասին է: Միջազգային կոալիցիայում ավելի քան 50 պետություն կա, սակայն ոչ բոլորն են մասնակցում ահաբեկիչների դեմ գործողություններին: