Բողոքի ակցիա Շենգավիթի շինանյութի շուկայում (ուղիղ)
TVԵրեւանի Շենգավիթ վարչալան շրջանում շինանյութի շուկայի աշխատակիցներն այսօր` հոկտեմբերի 19-ին, բողոքի ակցիա են իրականացնում` բողոքելով տարաքների վարձակալության գների բարձրացման դեմ:
Նշենք, որ շուկայում վարձակալության գները միանգամից բարձրացել են 50-60 տոկոսով:
Գալյա Փարամյանն ասաց, որ վարձակալության վճարները թանկացնելու պատճառով իրենք չեն կարող աքշխատեցնել խանութը. «5 ամսվա մեջ երկու անգամ արդեն թանկացրել են, հիմա նորից թանկացնում են, էլ ի վիճակի չենք վճարելու, քանի որ առեւտուրն առաջվա նման չի: Հիմա բողոքում ենք, որ չթանկացնեն: Մենք դեռ չենք ուզում դիմել Կառավարություն, ուզում ենք` մեր տնօրինությունը լուծի էդ հարցը, եթե չեն լուծի` փակենք, գնանք, որովհետեւ ի վիճակի չենք վճարել»:
Նա նշեց, որ վերջին 2 անգամներին 10 հազարական դրամով թանկացրել են, հիմա կոնկրետ ինքը վճարում է 105 հազար դրամ: