Պենտագոնի ղեկավարը ժամանել է Աֆղանստան «Թալիբան»-ի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար
International newsՊենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը կատարել է իր առաջին այցն Աֆղանստան ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում իսլամական «Թալիբան» շարժման հետ բանակցությունները վերսկսելու համար, գրում է VOA-ն:
«Նպատակն է ունենալ խաղաղ համաձայնագիր, ինչ-որ պահի՝ քաղաքական համաձայնագիր, ինչը լավագույն լուծումն է»,-հայտարարել է Էսփերն իր հետ ուղեւորված լրագրողներին:
Սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն դադարեցրել էր շուրջ մեկ տարի տեւած բանակցություններն ԱՄՆ-ի ու «Թալիբան»-ի միջեւ, որոնք կարող էին վերջ տալ Աֆղանստանում 18 տարի շարունակվող պատերազմին:
Այդ ժամանակ Թրամփն անվանել էր «Թալիբան»-ի հետ խաղաղ բանակցությունների գործընթացը «մեռած»: