Բարսելոնայի կենտրոնում բողոքի ակցիայի նոր ալիք է բարձրացել
International newsՀազարավոր մարդիկ կիրակի երեկոյան հավաքվել են Բարսելոնայի կենտրոնական շրջաններում՝ իրականացնելու բողոքի հերթական ակցիան, որի ալիքը վերջին օրերին ողողել է Կատալոնիան:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ոստիկանների և ցուցարարների միջև մետաղական պատնեշ է տեղադրվել: Մարդիկ իրենց հետ աղբով տոպրակներ են բերում, որպեսզի այնուհետև նետեն դա արգելապատնեշից այն կողմ:
Ներկա պահին բողոքի ակցիան անցնում է հարաբերականորեն հանգիստ մթնոլորտում, հավաքվածները կոչեր են վանկարկում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Հանրահավաքները, ճանապարհների և երկաթգծերի փակումն ու անկարգությունները Կատալոնիայում մեկնարկել են հոկտեմբերի 14-ին, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը ազատազրկման դատապարտեց 12 կատալոնացի քաղաքական գործիչների անկախության հանրաքվե կազմակերպելու համար: