Հայաստանի հյուպատոսը խորհուրդ է տալիս հրավիրել Քիմ Քարդաշյանին
International newsrostov.aif.ru-ն «Ռոստովի իշխանություններին խորհուրդ են տվել զբոսաշրջությունը զարգացնելու համար կանչել Քիմ Քարդաշյանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Դոնի Ռոստովի իշխանություններին խորհուրդ են տվել զբոսաշրջությունը զարգացնելու համար հրավիրել ռեալիթի շոուի աստղ, դերասանուհի, հայկական արմատներով ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանին: Այս միտքը հնչեցրել է Հայաստանի գլխավոր հյուպատոսը «Դոնի Ռոստովի մարզի սիրտ» զբոսաշրջային համաժողովի ժամանակ:
Ըստ նրա խոսքերի, 2019 թվականի հոկտեմբերին հանրահայտ բլոգեր Քիմ Քարդաշյանը այցելել է իր պատմական հայրենիք Հայաստան և Հայաստանի տեսարժան վայրերում իր լուսանկարները տեղադրել Instagram-ի իր էջում:
Արդյունքում ընդամենը մեկ օրում այդ լուսանկարները տեսել է ավելի քան 12 միլիոն մարդ: Մեկ այլ փորձագետ՝ Աբխազիայի պատվո հյուպատոսը, իր հերթին Ռոստովի իշխանություններին առաջարկել է նախ և առաջ կարգի բերել մայրաքաղաքի պատմական կենտրոնը: Ըստ նրա, եթե պատահաբար զբոսաշրջիկը գնա ոչ այնտեղ, որտեղ պետք է, ապա նրա աչքի առաջ կհայտնվի ոչ այնքան հաճելի պատկեր:
Կամո Խաչիկյան