Նոր Խարբերդի ամառանոցների տներից մեկում 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Event of the dayՀոկտեմբերի 27-ին, ժամը 11:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Գևորգ Խ.-ի (ծնված 1954 թ.) դին: