Նավթի համաշխարհային գները նվազում են
EconomicsԵրկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 56,48 դոլար, փոխանցում է RT-ն։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով, նվազել են 0,19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 61,90 դոլարի։