Քանիե Ուեսթն իրեն նվիրել է Աստծուն ու գժտվել կնոջ հետ
International newslisa.ru-ն «Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ համարձակ հանդերձանքի պատճառով գժտվել է Քանիե Ուեսթի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս ռեփեր Քանիե Ուեսթը հրապարակել է իր «Հիսուս-թագավոր» անունով իններորդ ալբոմը, որտեղ ամբողջ թեման կրոնական է։
Ըստ մերձավորների, երաժիշտը լրիվ վերափոխվել է և հիմա ծառայում է միայն Աստծուն։ Հենց այդ պատճառով էլ նա դադարել է կատարել հին երգերը, քանի որ, հավանաբար, նրան դուր չեն գալիս դրանց տեքստերը։
Այս ամենը ազդել է նաև նրա՝ կնոջ հետ հարաբերությունների վրա։ Քիմ Քարդաշյանը աջակցում է ամուսնուն կիրակնօրյա պատարագների ժամանակ։ Միևնույն ժամանակ նա վերջերս կնքել է երեխաներին Հայաստանում։
Այնուամենայնիվ, ինչից չի կարող հրաժարվել աստղը, իր էրոտիկ կերպարն է։ Քիմ Քարդաշյանին հրապուրիչ տեսքը պետք է այն բանի համար, որ վաճառի իր արտադրած օծանելիքը և ներքնազգեստները։
Զույգի մոտ պրոբլեմներ են առաջացել։ Բանն այն է, որ նրանք բազմիցս վիճել են Քիմի համարձակ հանդերձանքի պատճառով։
Օրինակ՝ Քանիեին դուր չի եկել «թաց» շրջազգեստը Thierry Mugler-ից, որի մեջ Քիմը հայտնվել է Met Gala-ում։ Աստղը պատրաստ չէ դառնալ ավելի համեստ միայն այն պատճառով, որ ամուսինը փոխվել է։ Վիճաբանության պատճառ է նաև կոսմետիկան։
Իհարկե, Քանիեն չի արգելում կնոջը դիմահարդարվել, բայց նա կատաղում է, երբ նրա վեցամյա աղջիկ Նորթը ամեն ինչ կրկնում է մոր հետևից։ Նույն պրոբլեմն է նաև Կայլի Ջենների հետ, միայն մի տարբերությամբ՝ փոքրիկը ընդամենը երկու տարեկան է։
Կամո Խաչիկյան