Առողջապահության բյուջեն կավելանա շուրջ 21.7%-ով
EconomicsՀայաստանի Հանրապետությունում առողջապահությանն ուղղված բյուջեն կավելանա շուրջ 21.7%-ով: Այս մասին նոյեմբերի 1-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Առողջապահության համար ակնկալվում է, որ 2020թ. պետական բյուջեի նախագծով կտրամադրվի 109 մլրդ դրամ, դա շուրջ 21.7%-ով կամ 19.4 մլրդ դրամով ավելի է 2019թ. հատկացումից»,- ասաց Ջանջուղազյանը:
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ 2020թ. առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականություն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը: