Անզգույշ կրակոց օդամղիչ ատրճանակից. 17-ամյա պատանին հիվանդանոցում է
Event of the dayՀոկտեմբերի 31-ին, ժամը 18-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ ձեռքի վնասվածքով բուժօգնություն է ստացել Գեղասար գյուղի բնակիչ 17-ամյա մի պատանի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը տանը իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կրակելիս պատանին անզգուշաբար վնասել է իրեն:
Նշանակվել են դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: