Թրամփը Մեքսիկայի կառավարությանն օգնություն է առաջարկել թմրակարտելների դեմ «պատերազմ» սկսելու համար
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի կառավարությանն օգնություն է առաջարկել թմրակարտելների դեմ «պատերազմ» սկսելու համար այն բանից հետո, երբ հյուսիսային Մեքսիկայում մորմոնների ընտանիք է սպանվել, հաղորդում է AP-ը:
«Եկել է Մեքսիկայի ժամանակը ԱՄՆ-ի օգնությամբ թմրակարտելների դեմ պատերազմ սկսելու եւ նրանց երկրի երեսից ջնջելու համար: Մենք պարզապես ձեր նոր նախագահից զանգի ենք սպասում»,- գրել է նա Twitter-ում:
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է մասնակցություն ունենալ: Նրա խոսքով՝ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն իր առաջնահերթությունն է համարում թմրակարտելների դեմ պայքարը:
Լոպես Օբրադորը հանդես է եկել այդ խնդրի միլիտարիստական մոտեցման դեմ՝ հայտարարելով, որ իր նախորդների քաղաքականությունը հանգեցրել է միայն բռնության: