«Նախագահ Պուտինն է ինձ հրավիրել․ դա ինձ համար մեծ պատիվ է»․ Թրամփը չի բացառել, որ մայիսի 9-ի զորահանդեսին Մոսկվա կժամանի
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ մայիսի 9-ին կժամանի Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար, գրում է ria.ru-ն։
«Նախագահ Պուտինն է ինձ հրավիրել․ դա ինձ համար մեծ պատիվ է։ Ես շնորհակալ եմ հրավերի համար»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ուրախ կլինի մասնակցել զորհանդեսին։
Նա հավելել է, որ դեռ մտածում է այդ մասին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ 17 երկրների առաջնորդները ընդունել են Հաղթանակի զորահանդեսի շքերթին մասնակցելու հրավերը: Դրա հետ մեկտեղ Ուշակովն ընդգծել է, որ հանդիսավոր միջոցառումներին կմասնակցեն Հնդկաստանի, Կուբայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Վենեսուելայի, Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Սերբիայի և ԱՊՀ մի քանի երկրների պատվիրակություններ:
Դոնալդ Թրամփից բացի, զորհանդեսին մասնակցելու հրավերներ են ստացել նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:
Աղբյուրը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկերոջը Հաղթանակի զորահանդեսին հրավիրել է Օսակայում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ: