Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը
Culture«ԵՄ կինոփառատոներ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ Մշակույթի ազգային ինստիտուտների ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել Եվրոպական Ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Երևանում:
Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից, բացման արարողությանը ներկա են գտնվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հաայստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փառատոնի այլ հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես են եկել տկն Վիկտորինը, պրն Հարությունյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը՝ յուրաքանչյուրն իր հերթին կարևորելով Եվրոպական ֆիլմերի փառատոնը Հայաստանում։
Փառատոնը մեկնարկել է ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի նկարահանած «Գլորիա Մունդի» ֆիլմի պրեմիերայով։
Հյուրերի ողջույնին հաջորդել է ֆրանս-իտալական արտադրության «Գլորիա Մունդի» ֆիլմի ցուցադրությունը, որը, Ֆրանսիայում կայանալիք պրեմիերայից առաջ, բացառության կարգով ցուցադրվեց Հայաստանում։ Ֆիլմը պատմում է ֆրանսիական մի ընտանիքի մասին, որում զարգանում են բարդ փոխհարաբերություններ։ Խրվելով ընտանեկան և հասարակական խնդիրների մեջ՝ նրանք կարծես ստվերում են թողնում իրենց կյանքի երջանկությունը։
Փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 2-ը՝ ամեն օր ցուցադրություններ կազմակերպելով թե՛ Երևանում և թե՛ հանրապետության այլ մարզերում: