Օգնությո՞ւն, թե՞ չարաշահում. Մեղրիի նախկին քաղաքապետը ամբաստանյալի աթոռին է (Տեսանյութ)
TVՄեղրիում 4 տարի առաջ բռնկված հրդեհից հետո տասնյակ ընտանիքներ մնացել են անտուն: Նախկին քաղաքապետը անցած պատմությունները հիշելով՝ պնդում է, որ օգնել է մարդկանց: Իրավապահները, սակայն, ներկայացնում են հիմքեր, ըստ որոնց նախկին քաղաքապետը անհատույց բնակարան տրամադրելու փոխարեն վաճառել է տարածքներ: Դատարան հասած գործի մանրամասները Սյունիքում պարզել է Վահե Դավթյանը: