«Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպանին
SportԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մյունխենի «Բավարիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Քինգսլի Քոմանին ձեռք բերելու տարբերակը, հաղորդում է skysports-ը։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար գործնական քայլերի կդիմի, եթե Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն հեռանա մանչեսթերյան ակումբից։
Ընթացիկ մրցաշրջանում Քինգսլի Քոմանը «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։