Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում
International newsԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի 2020 եւ 2025 թվականներին երկրի նախագահական ընտրություններում, հաղորդում է «Բելթա»-ն:
Այս մասին նա ասել է այսօր խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Լուկաշենկոն նշել է, որ չի կառչում այդ պաշտոնից, սակայն իր պարտավորությունն է համարում թեկնածություն առաջադրելը, իսկ մարդիկ կկատարեն իրենց ընտրությունը: