Արցախի մայրաքաղաքում վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է. գանգուղեղի վնասվածք էր ստացել
SocietyՆոյեմբերի 17-ին ժամը 22:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ, 42-ամյա Ա. Հ.-ն վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 16 հասցեում գտնվող ՃՈ ՕԿԿ-ի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 56-ամյա Լ. Ա.-ին, որից հետո Լ. Ա.-ն պոլիտրավմա, բաց գանգուղեղային վնասվածքով եւ կլինիկական մահ ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», ինչից հետո ժամը 00:50-ին մահացել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: