Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
SocietyՏավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:
Նա նշեց, որ պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը տեղափոխվել է Բերդի հիվանդանոց. «Նա վիրահատվել է, և ծնկից ներքև զինծառայողին անդամահատել են»,- ասաց համայնքի ղեկավարը:
Նա Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ է: