«Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը համասեռամոլներին պետական մակարդակով «առաջ բրդելու» և իրականացվող մոտոերթի մասին
InterviewPast.am-ը գրում է.
Վերջին շրջանի ամենռեյտինգային և քննարկվող «Պատվից առավել» հեռուստասերիալի գլխավոր դերասան Գևորգ Գրիգորյանը «Dark Ravens» մոտոակումբի անդամների հետ այսօր՝ նոյեմբերի 20-ին, 14:30-ին, Սախարովի հրապարակից կիրականացնի խաղաղ, ոչ քաղաքական մոտոերթ, որի նշանաբանն է՝ «Տղա եղեք»:
Այս առիթով Past.am-ը զրուցել է դերասանի հետ՝ պարզելու ակցիայի հիմնական նպատակը :
- Գևորգ, ո՞րն է կազմակերպված մոտոերթի հիմնական ասելիքը:
-Մինչև հիմա շատ համբերատար ու անտարբեր ենք գտնվել ու հանդուրժել ենք, որ փորձել են քաղաքավարի մեզ մատուցել եվրոպական կյանքի արատավոր բարքերը, հիմա մենք առանց քաղաքականացնելու, առանց ագրեսիայի «ՏՂԱ ԵՂԵՔ» նշանաբանով պայքարելու ենք մեր կորչող հայ տղամարդու տեսակը պահպանելու համար: Մեր պապերից, հայրերից ինչպես դաստիարարակվել ենք ` «ԴՈՒ ՏՂԱ ԵՍ» սկզբունքով, այդպես էլ պիտի պահենք մեզ ու սերունդներին փոխանցենք այդ արյունով անցնող պատգամը: Չպետք է թույլ տանք, հարմարվենք ինչին որ մեզ փորձում են ընտելացնել:
- Սեռափոխված մարզիկի մասին հայտնի «Մել» ֆիլմին ինչպե՞ս ես վերաբերվում:
- Ես իրենց գոյությանը, իրենց տեսակի հետ լինելուն ոչինչ չեմ կարող ասել, ես դեմ եմ դրանց մեծածավալ քարոզին, դրանց որպես «հերոս» ներկայացնելուն: Ոչ մեկի անկողնու հետ գործ չունենք ու չենք հետաքրքրվում, բայց հանդուրժելի չէ համասեռամոլություն ասվածի մասին այդչափ խոսել, ֆիլմեր նկարել, պետական մակարդակով հովանավորել:
- Ինչպե՞ս եք վերաբերվում «գոմիկներին» պետական մակարդակով «առաջ բրդելուն»:
- Դրանք ազգի դավաճաններ են, դրսից ուղղորդված անառակի սերունդներ:
Դերասանի հայացքները և մտահոգությունները կիսում են ոչ միայն հայ տղամարդիկ, այլև կանայք ու հիմնավոր կերպով գիտակցելով այն հետևանքները, որը կարող է ունենալ վաղվա մեր հասարակությունը:
Համոզված կարելի է լինել նրանում, որ ակցիային իրենց սիրելի տղամարդկանց կողքին կլինեն նաև կանայք: Մենք միասնական պահպանելու ենք այն անկոտրում ոգին, թասիբը, նամուսը, որով միշտ հպարտացել է ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԸ և ՀԱՅԸ: