Մեքսիկայի ափերին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ
International news6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի Չյապաս նահանգի ափերին, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 04.27-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը տեղակայված է Պուերտո Մադերո բնակավայրից 110 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի օջախը 60 կմ խորության վրա էր:
Մեքսիկայի ազգային սեյսմոլոգիական ծառայությունն իր հերթին նշում է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,4:
Milenio պարբերականը հայտնում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են առափնյա եւ բարձրլեռնային շրջաններում Չյապաս նահանգի տարածքում, Տաբասկո նահանգի որոշ շրջաններում, ինչպես նաեւ Գվատեմալայի Սան Մարկոս համայնքի տարածքում:
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: