Սիրիայում ռուսախոս զինվորականները դաժանորեն սպանել են սիրիացու. Կրեմլը հերքում է (տեսանյութ)
International newsԱյսօր՝ նոյեմբերի 21-ին, «Новая газета»-ն տեսանյութ է հրապարակել, որում մի քանի ռուսերեն խոսող զինվորական հագուստով անձինք դաժանաբար ծեծում, սպանում և ապա անդամահատում են արաբ տղամարդու, ով փախել է Բաշար Ասադի բանակից։
Սարսափազդու տեսանյութը համացանցում էր հայտնվել 2017 թվականի հունիսին, սակայն հասկանալ, թե ովքեր են դրանում պատկերված, հաջողվել է միայն այժմ:
Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԶԼՄ-ներում հրապարակված սիրիացու սպանության վերաբերյալ տեսանյութը կապ չունի ռուս զինվորականների հետ։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Պեսկովը լրագրողներին ասել է, թե չգիտի՝ ինչի մասին են նրանք խոսում, սակայն, դատելով նրանից, թե ինչ են խոսում՝ հայտարարել է, որ իրենք տեղեկություն չունեն տարածաշրջանում ռուսական մասնավոր ռազմական կազմակերպությունների հանցագործությունների մասին: