Ինչու ընտրեցիք հենց Արման Խարազյանին Հետաքրքիր էր տեսնել նրան այլ կերպարում, չէ որ նա վարում է BioՌիթմ բժշկան հեռուստանախագիծը, իսկ ընտրված կերպարը այլ է նրա եթերային կերպարից, որին սովոր է տեսնել հեռուստադիտողը: Այդ իսկ պատճառով որոշեցինք դիմել էքսպերիմենտի, որը կարծում եմ ստացվել է,- ասեց Կարեն Հովհաննիսյանը:
Կյանքը ռիսկ է, իսկ ռիսկը կյանքի մի մասը, սա է մեր իրականությունը, քանի որ նախկինում նման ֆոտոշարք չեմ ունեցել հետաքրքիր էր շատ, թե ինչ կստացվի և սիրով համաձայնվեցի մասնակցել այս նախագծին, որն ի դեպ շատ հետաքրիր էր: Կարծում եմ հանրությունը ինքը կգնահատի արդյոք ստացվել է ֆոտոշարքը, թե ոչ: Սովորաբար կյանքում և մեր աշխատանքում միմյանց տեսակը գնահատելն է մեզ օգնում ուղղել թերություններն ու բացթողումները, առաջ շարժվելու համար- մեզ հետ զրույցում,- ասեց Արման Խարազյանը: