Ի՞նչ հիվանդություններ ունի Արմեն Ջիգարխանյանը. պատմում են նրա ընկերները
International newsdni.ru-ն «Բացահայտվել է ճշմարտությունը Ջիգարխանյանի առողջության մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը НТВ-ի «Դու չես հավատա» հաղորդման եթերում պատմել է իր մոտ ընկերոջ առողջության մասին:
Պարզվել է, որ 84-ամյա Արմեն Ջիգարխանյանը հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի:
Ըստ պրոդյուսերի, արտիստը մեծ խնդիրներ ունի և փաստացի դուրս չի գալիս հիվանդանոցից. հիվանդանոցից տուն, տնից հիվանդանոց: Նա ձեռքի խնդիր ունի, խնդիր ունի հենաշարժողական համակարգի հետ կապված, բայց, այնուամենայնիվ, մտածում է աշխատանքի մասին:
Ռուբինշտեյնը շատ է մտահոգված իր ընկերոջ առողջությամբ: Արմեն Ջիգարխանյանի առողջությամբ անհանգստացած է նաև նրա նախկին կինը՝ 76-ամյա Տատյանա Վլասովան, և պատրաստ է միշտ օգնել նրան:
Ավելի վաղ նա Հունաստանից նախկին ամուսնու համար իր իսկ պատրաստած այծի պանիրն էր բերել:
Ըստ Ջիգարխանյանի մոտ ընկեր Արթուր Սողոմոնյանի, արտիստի մոտ միշտ մարդ է լինում, որը խնամում է նրան:
Բացի դա, իրականացվում է պրոֆիլակտիկ պահպանողական թերապիա և պարտադիր երկու-երեք ամիսը մեկ անգամ հոսպիտալացում:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է:
Հայտնի է նաև, որ ավելի վաղ նա իր տանն ընդունել է Հայաստանի վարչապետին և խնդրել կազմակերպել իր թատրոնի ելույթները Հայաստանում:
Կամո Խաչիկյան