Կոլումբիայում ոստիկանության բաժանմունքի մոտ ականապատ բեռնատար է պայթել
International newsԿոլումբիայի Կաուկա շրջանում ոստիկանության բաժանմունքի մոտ ականապատ բեռնատարի պայթյունի հետևանքով մահացել է երեք մարդ: Ավելի քան տասը մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրում բողոքի ակցիաները չեն դադարում: Մայրաքաղաք Բոգոտայում հայտարարված է պարետային ժամ: Քաղաքացիները բողոքում են հանցագործության դեմ պայքարի և տնտեսական քաղաքականության գործում իշխանությունների անգործության դեմ:
Բողոքի ակցիաների մասնակիցների թիվը ողջ Կոլումբիայի տարածքում կազմել էր ավելի քան 200 հազար մարդ:
Պաշտոնական տվյալներով՝ այս օրերի ընթացքում բողոքի ցույցերի հետևանքով մահացել կամ վիրավորվել է 273 մարդ, որոնցից 148-ը զինվորականներ են, 3-ը՝ ոստիկան: