Ալեքսանդր Կարապետյան․ Մարզիչի փոփոխությունը մեծ խթան է տալիս առաջին երկու հանդիպումներում
Sport«Սոչիի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մեկնաբանել է «Ուֆայի» հետ դիմակայությունը Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում։
Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին այդ խաղում նորամուտը նշեց «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ Նա թիմը կգլխավորի մինչեւ ձմեռային խաղադադարը։
«Մենք սպասում էինք, որ կլինի շատ ինտենսիվ խաղ։ Բոլորը պայքարում են, բոլորը ցանկանում են հաղթել։ Շատ ցուրտ էր, ինչը սպասելի էր։
Ինչ վերաբերում է մարզչական շտաբում փոփոխություններին, ապա մարզիչի փոփոխությունը մեծ խթան է տալիս առաջին երկու հանդիպումներում, իսկ հետո պետք է տեսնել՝ ինչ կլինի։ Հույս ունեմ, որ կկարողանանք բարձր մակարդակ ապահովել»,- Ալեքսանդր Կարապետյանի խոսքը մեջբերում է «Սոչիի» մամուլի ծառայությունը։
«Սոչին» 14 միավորով վերջին տեղում է եւ 3-ական միավոր է հետ «Ռուբինից» ու «Տամբովից»։ «Ուֆան» 19 միավորով 11-րդ տեղում է։
Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր
«Ուֆա» - «Սոչի»՝ 1։1
Անդրես Վոմբերգար, 85 - Դմիտրի Պոլոզ, 25