Հրանտ Մելքումյանը Զագրեբի մրցաշարի առաջատարներից է
SportՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի 6-րդ տուրում Մելքումյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել: Այժմ հայ գրոսմայստերն ունի 4 միավոր և 3 առաջատարներից մեկն է: Մրցաշարի ավարտին մնաց 5 տուր:
Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարում կխաղացվի 11 տուր: Այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին: