Ռուսաստանում Կոմիտաս են երգում և ծանոթանում հայկական մշակույթին
International newsdvnovosti.ru-ն «Քաղաքային խորհրդի պատգամավորը Խաբարովսկում կայացած Հայկական մշակույթի օրերին երգել է մի քանի երգ» վերնագրով հոդվածում գրում է, որ Խաբարովսկում կայացել են Հայկական մշակույթի օրեր, և այս տարի դրանք նվիրված են եղել հանրահռչակ կոմպոզիտոր Կոմիտասին։ Տոնական առաջին օրը անցել է «Սավկինո» կինոթատրոնում։
Հենց այդտեղ էլ կազմակերպվել է հայկական մշակույթի խորհրդանիշների ցուցահանդես։ Հյուրերը հնարավորություն են ունեցել տեսնել Արարատ սարը, խաչքարերը, հայկական դպրոցական գրքերը, ինչպես նաև հայկական այբուբենը և հայկական գորգերը։ Ամեն ինչ ուղղված է եղել նրան, որ հյուրերը ծանոթանան հայ ժողովրդի հնագույն մշակույթին, նրա բազմահազարամյա պատմությանը և յուրահատուկ ավանդույթներին։
Անգամ այս առիթով առաջին անգամ Խաբարովսկ է ժամանել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Իսկ ինչ տոն առանց երգի։
Կինոթատրոնի դահլիճից հնչել են տաղանդավոր կոմպոզիտոր և բանաստեղծ Կոմիտասի երգերը։ Շնորհիվ Կոմիտասի աշխատանքների և գիտական հետազոտությունների, պահպանվել է հայ ժողովրդի երաժշտական ժառանգությունը։
Որոշ կոմպոզիցիաներ է կատարել նաև քաղաքային խորհրդի պատգամավոր Տարոն Գրիգորյանը։ Սկզբից նա երգել է մի այնակ՝ առանց երաժշտական ուղեկցության, ապա նաև «Տրիումֆ» երաժշտական կոլեկտիվի կազմում։
Միջոցառումը ավարտվել է Կոմիտասի մասին պատմող կինոնկարի ցուցադրությամբ։
Կամո Խաչիկյան