Հողի հետ գործում ծուլությունն անթույլատրելի է. Պետք է անդադար աշխատել
TV20 տարի առաջ Սարգսյանները Գառնիում անմշակ թվացող հողերը մաքրեցին քարերից ու հիմնեցին սեփական խնձորի այգին։ Այսօր աշխատում են ամբողջ ընտանիքով՝ մեծից փոքր. այգում յուրաքանչյուրն իր գործն ունի։
Ընտանիքի հայրը՝ Սարգիսը, պատմում է, որ պապի կամքն է եղել քարքարոտ, ամայի դաշտերը դարձնել պտղատու այգիներ։ Պատգամը լավ են հիշում՝ հաջողությունների գլխավոր աղբյուրը անդադար աշխատանքն է: Օր-օրի ավելացող աշխատանքների շղթայում Սարգսյանները նաև բերքը պահելու խնդիրն են կարողացել լուծել. ԱԿԲԱ-
ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ 12 տոննա տարողությամբ սառնարան են կառուցել։ Առաջիկայում կավարտվի նաև 2-րդ սառնարանի կառուցումը։
«Երբ ասում եմ մեր բանկ, խոսքը ԱԿԲԱ-ի մասին է, իսկապես իմ ընկերն է, որի հետ գործակցում եմ երկար տարիներ։ Շատ գործեր բանկի օգնությամբ եմ արել: Առաջիկայում ցանկանում եմ ԱԿԲԱ բանկի աջակցությամբ հակակարկտային ցանցեր վերցնեմ և մեր այգու վրա անցկացնեմ: Լավ արդյունքի համար պետք է աշխատել, հողի հետ գործում ծուլությունը անթույլատրելի է։ Հաջողությունը՝ անդադար նվիրված աշխատանքն է»,- նշում է Սարգիս Սարգսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: