Լավրովը դեկտեմբերի 2-3-ին Բաքվում հանդիպումներ կունենա Ալիեւի եւ Մամեդյարովի հետ
International newsՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ին այցով կգտնվի Բաքվում, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին նոյեմբերի 28-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դեկտեմբերի 2,3-ին, առկա պայմանավորվածությանը համապատասխան, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Բաքու,-ասել է նա:-Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի ծրագրով հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահի հետ, բանակցություններ՝ այդ պետության ԱԳ նախարարի հետ»:
«Շարունակվելու է երկխոսությունը քաղաքական-տնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հանգուցային հարցերի շուրջ: Նաեւ պլանավորվում է ստորագրել 2020 թվականին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կոնսուլտացիաների պլանը»,-հավելել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: