Բելգիայի ԱԳՆ նոր ղեկավար կդառնա Ֆիլիպինների խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Հոֆանը
International newsԲելգիայի ԱԳՆ նոր ղեկավար կդառնա Ֆիլիպինների ազգային խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Հոֆանը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Դիդիե Ռեյնդերսին, որը դեկտեմբերի 1-ից կզբաղեցնի Բելգիայից եվրահանձնակատարի պաշտոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռեֆորմատորական շարժումը շաբաթ օրը Բելգիայի թագավորին կառաջարկի Ֆիլիպ Հոֆանի թեկնածությունը արտաքին գործերի նախարարի պաշտոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Բելգիայի ներկայիս կառավարությունում, որն արդեն տարուց ավելի աշխատում է սահմանափակ լիազորություններից ռեժիմով՝ անցած տարվա նոյեմբերին քաղաքական ճգնաժամից հետո, մի շարք առանցքային պաշտոններ, ներառյալ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը, ըստ կոալիցիոն համաձայնագրի պատկանում են վալոնյան լիբերալներին: Համապատասխանաբար, հենց ռեֆորմատորական շարժումը վերջնական որոշում կընդունի, թե ով պետք է զբաղեցնի պաշտոնը: Թագավորի կողմից թեկնածուի հաստատումը ֆորմալ բնույթ է կրում:
Բելգիայի կառավարությունը դեկտեմբերի 1-ից Եվրամիության ինստիտուտների փոփոխության հետ կապված զրկվել է միանգամից 2 առանցքային քաղաքական գործիչներից՝ բացի ԱԳՆ ղեկավարից, կառավարությունը լքել է նաեւ վարչապետ Շառլ Միշելը, որը Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում փոխարինում է Դոնալդ Տուսկին:
Բելգիայի կառավարությունը սահմանափակ լիազորություններից ռեժիմով աշխատում է 2018 թվականի նոյեմբերից, երբ միանգամից 5 նախարար հայտարարեցին հրաժարականի մասին: Արդյունքում երկիրը հայտնվեց կառավարական ճգնաժամի մեջ: 2019-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները չպարզեցին իրավիճակը, քանի որ դրանից հետո նոր կառավարական կոալիցիա ձեւավորելու մասին բանակցություններն անցնում են ապարդյուն: