Արյունալի հրաձգություն Մեքսիկայում. սպանվել է առնվազն 14 մարդ
International newsՆարկոկարտելի տասն անդամ եւ չորս ոստիկան է սպանվել շաբաթ ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող Վիլյա Ունյոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, հաղորդում է Reuters-ը:
Համաձայն իշխանությունների տեղեկությունների՝ շաբաթ ցերեկը բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ամբողջությամբ զինված տղամարդկանց միջեւ:
Նահանգապետ Միգել Անգել Ռիկելմեի խոսքով՝ հրաձգության հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել 5 ոստիկան:
Կողմերի միջեւ պայքարը տեւել է ավելի քան 1 ժամ. հրաձգության հետեւանքով սպանվել է 10 հանցագործ:
Համացանցում տարածվել է կատարվածի տեսանյութը, որում լսելի են կրակոցներն ու երեւում է քաղաքի շենքերից մեկից վեր խոյացող ծուխը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր էր որակավորել նարկոհանցագործներին, ինչպես ահաբեկիչների դեպքում, եւ առաջարկել էր Մեքսիկային ԱՄՆ-ի օգնությունը նարկոկարտելների դեմ պայքարում:
Ի պատասխան Թրամփի առաջարկին՝ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսը հայտարարել էր, որ չի ընդունելու օտարերկրյա միամտություն իր երկրի գործերին: