Yerevan, 17.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ես ու ամուսինս չենք սիրում նկարներ հրապարակել»․ Սոնա Շահգելդյանը՝ ամուսնու, որդու և շարֆերի հավաքածու ներկայացնելու մասին

Lifestyle

Սոնա Շահգելդյանն այս ընթացքում հագեցած առօրյա ունի՝ ժամանակ է տրամադրում ինչպես որդու հետ զբոսանքներին, նրա դաստիարակությանը, այնպես էլ աշխատանքային նորություններով ներկայանալուն։ «Ես ու ամուսինս չենք սիրում նկարներ հրապարակել»․ Սոնա Շահգելդյանը՝ ամուսնու, որդու և շարֆերի հավաքածու ներկայացնելու մասին

Tert.am Life-ի հետ զրույցում Սոնան ասաց, որ միանգամից մի քանի աշխատանք ունի՝ երաժշտական նորություններից զատ շարֆերի նոր հավաքածու է ներկայացնելու, բացի այդ, խոսեց ընտանիքի՝ որդու և ամուսնու մասին։

Պարզվում է՝ Սոնան պատրաստում է ներկայացնել շարֆերի անվանական հավաքածու։ Ինչ տեսք կունենան դրանք, երգչուհին առայժմ շատ չի մանրամասնում, սակայն առաջին նմուշները տրամադրել է մեզ: Սոնայի խոսքով՝ սահմանափակ հավաքածու է, որը հասանելի կլինի շատ շուտով։

Դիտարկմանը, որ իր ոճը ոչ միշտ է ընդունվում, հաճախ  քննադատվում է, իր կարծիքով՝ այդ հանգամանքն ինչպե՞ս կազդի հավաքածույի վրա, Սոնան արձագանքեց․ «Իմ ոճի հետ կապված քննադատություններ շատ չեմ նկատել: Եթե անկեղծ, նկատելու դեպքում էլ աշխատում եմ ուշադրություն չդարձնել։ Երբեք որևէ մեկից որևէ միտք չեմ գողացել, ես ունեմ իմ ուրույն ոճը և աշխատում եմ պրոֆեսիոնալ մարդկանց հետ»։ Թե ինչպես կընդունվի իր հավաքածուն լսարանի կողմից, ըստ երգչուհու, պարզ կլինի միայն այն թողարկելուց հետո։

Երգչուհին շարֆերի հավաքածուն ստեղծել է մտերիմներից մեկի՝ դիզայներ-նկարչուհի Մարիա Ակլունցի հետ։ Վերջինս էսքիզներն է անում, մտահղացումը՝ Սոնայինն է։ «Ժամանակին ունեցել եմ պայուսակների հավաքածու, որը նույնպես իմ անուն-ազգանունով էր ներկայացվում։ Հիմա որոշեցի հայկական նախշերով շարֆեր ներկայացնել։ Առայժմ ոչ ոք չի տեսել դրանք, բայց կարծում եմ՝ այն, ինչ արել և անում եմ, լավ է ստացվում, կարևորը՝ սրտանց եմ անում։ Նշեմ, որ ամբողջությամբ իմ մտքերն են։ Ավելի ուշ կլինի ֆոտոշարք և մարդիկ կկարողանան ծանոթանալ հավաքածուին։ Բացի վաճառքը նաև բարգործություն անելու մտահղացում ունեմ»,- ասաց Սոնան։

 

շարֆերի հավաքածու

Բացի շարֆերի հավաքածու ներկայացնելը, երգչուհին պատրաստում է երաժշտական նոր տեսահոլովակ, որի մանրամասներին դեռ կանդրադառնանք։

Սոնայի խոսքով՝ աշխատանքային հագեցած գրաֆիկի ընթացքում փորձում է հնարավորինս շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, կարևորում է երեխայի հետ անցկացրած ժամանակը։ Որդու խնամքի գործում Սոնային օգնում է պրոդյուսեր-մայրիկը՝ Անահիտը։

«Չնայած բալիկիս խնամքով հիմա մայրիկս է զբաղվում, ես էլ փորձում եմ ամեն ինչ հասցնել՝ համատեղել թե՛ երեխայիս հետ ժամանակ անցկացնելը, թե՛ նորություններով հանդես գալը։ Մայրս, իսկապես, ինձ շատ է աջակցում, միշտ իմ կողքին է, հիմա էլ բալիկովս է զբաղվում։ Բալիկս շատ տաղանդավոր երեխա է, կարծում եմ այդպես է, որովհետև ես եմ իր մայրիկը»,- ժպիտով ասաց Սոնան ու հավելեց, որ երեք տարեկան Արթուրի հետ սիրում է գնալ քաղաքի այգիներ։

«Երբ այգի ենք գնում, ամբողջությամբ թաց ենք վերադառնում տուն։ Շատ-շատ չարաճճի, ակտիվ ու աշխույժ, բայց խելացի ու հասկացող երեխա է տղաս։  Չնայած տարիքին՝ հետաքրքրությունները բավականին շատ են, ինքն իր համար կարողանում է զբաղմունքներ գտնել։ Հիմա հետաքրքրված է նկարչությամբ՝ շատ ժամանակ է անցկացնում նկարելով։ Դե իմ երգերն արդեն անգիր գիտի՝ երգում է, պարում, արդեն մտածում եմ, թե հետագայում ինչ ուղի է ընտրելու։

Սոնա Շահգելդյան

Բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ եթե նկատեմ տաղանդ չունի, իրեն չեմ ուղղորդի այս ասպարեզ։ Այնպես չէ, որ եթե Սոնայի երեխան է, պետք է անպայման երգի։ Դա ժամանակի հետ կհասկանամ, բայց այն․ որ արվեստի կողմն է ընտրելու, արդեն նկատելի է»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ որքան էլ տաղանդավոր կամ հետաքրքրասեր լինի երեխան, ինքը շատ է կարևորում մարդկային տեսակը, առաջին հերթին ուզում է ուղղակի լավ մարդու մեծացնել։

Օրեր առաջ Սոնան գրել էր, որ իրեն և դիզայներ Գեղամ Շերոյանին սիրավեպ են վերագրում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է ամուսնու հետ հարաբերություններին և քննարկումներին, թե Սոնան իրականում ամուսնացած չէ, երգչուհին ասաց․ «Ես ունեմ շատ լավ ընտանիք՝ ես ու Նարեկն ամուսնացել ենք 2014 թվականին, 2015-ին ծնվել է բալիկս՝ Արթուրը։

սոնա շահգելդյան

Կյանքի իմաստը, կարծում եմ, այն չէ, որ Ֆեյսբուքում անընդհատ ընտանեկան լուսանկարներ տեղադրես ու ցուցադրես։ Մենք նման բաներ չենք սիրում: Կարծում եմ՝ շատերն են նկատել՝ ինձ մոտ հիմնականում աշխատանքային լուսանկարներ են, որոնք այն մարդկանց համար է, ովքեր ինձ սիրում են, գնահատում»։

 

Աղբյուր՝ tert.am

Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality