Կարմիր շրթներկ, սպորտային հագուստ․ Էմմիի նոր լուսանկարները՝ ԱՄՆ-ից
LifestyleՏաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։ Կադրում երգչուհին կրում է սպորտային շապիկ։ Կերպարն ամբողջացրել է ալ կարմիր շրթները, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից Էմմին մեկնաբանություն չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր որդու՝ Դանիելի հետ։ Երգչուհին արձակել էր մազերը, սեւ պիջակ ընտրել եւ նուրբ դիմահարդարում։

Շարունակությունն՝ այստեղ