Հայաստանը կարող է հարթակ դառնալ ԵՏՄ շուկա ԱՄԷ-ի դուրս գալու համար․ փոխվարչապետ
EconomicsՊարսից ծոցի երկրների հետ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացումը միշտ եղել է Հայաստանի կառավարության օրակարգի կարեւոր մասը։ Այս մասին Արաբական Միացյալ Էմիրությունների Անկախության օրվա առթիվ տոնակատարության ժամանակ իր ելույթում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հայաստանի եւ ԱՄԷ-ի հարաբերություններում կա մեծ պոտենցիալ, մանավանդ առեւտրատնտեսական ոլորտում, որի նպատակային օգտագործումը կնպաստի փոխշահավետ համագործակցությանը։ Մենք ԱՄԷ-ն դիտարկում ենք որպես գլխավոր կամուրջ Հայաստանի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը կարող է հարթակ դառնալ ԵՏՄ շուկա ԱՄԷ-ի դուրս գալու համար»,- նշեց նա։ Գրիգորյանը հավելեց, որ ՀՀ-ԱՄԷ միջկառավարական առաջին նիստը, որ հրավիրվեց այս տարվա մայիսին, կարեւոր դեր խաղաց երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ընդլայնման եւ ամրապնդման համար։
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն այս տարի տոնում է իր անկախության հռչակման 48-րդ տարելիցը։