Մարդկությունը պետք է ընտրություն կատարի հույսի եւ անձնատրության միջեւ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
International newsԲախվելով կլիմատիկ ճգնաժամի հետ, որը սպառնում է քաղաքակրթությանը, մարդկությունը պետք է ընտրություն կատարի հույսի եւ անձնատրության միջեւ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը, հաղորդում է AFP-ը:
«Մի՞թե մենք իսկապես ցանկանում ենք, որպեսզի մեզ հիշեն որպես սերունդ, որը գլուխը թաղում է ավազի տակ, քանի դեռ մոլորակն այրվում է»,- հայտարարել է նա:
Իր ուղերձում նա հղում է կատարել Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպության տվյալներին, որոնք պնդում են, որ վերջին 5 տարին եղել է պատմության մեջ ամենաշոգը:
«Մեզ նախկինի պես քաղաքական կամք է պակասում՝ սահմանելու ածխածնի գինը, դադարեցնելու հանածո վառելիքի սուբսիդիաները, դադարեցնելու ածխային էլեկտրակայանների շինարարությունը»,- ասել է Գուտերիշը: