Կսահմանվեն ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրման կազմակերպման նոր չափորոշիչներ. նախագիծ. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2006 թվականի որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը։ Ըստ այդմ, նախատեսվում է սահմանել ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների նոր չափորոշիչներ, որոնք կհամապատասխանեն ընդունված միջազգային չափանիշներին:
019 թվականի հունիսի 6-ին ընդունված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-37-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող, ինչպես նաև մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացում:
Բացի դա, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսվում է ՀՀ տրանսպորտի ոլորտը կանոնակարգող օրենսդրության ներդաշնակեցում ԵՄ օրենսդրության պահանջներին, այդ թվում՝ ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների կազմակերպման գործընթացը կանոնակարգող չափորոշիչների համապատասխանեցում: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գործող չափորոշիչները համապատասխանեցնել նաև ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Նախագծում հստակ նշված է, թե առաջարկվող փոփոխությամբ ինչ պահանջներ են ներկայացվելու, օրինակ՝ ավտոբուսներին, ավտոգնացքներին և մյուս մեքենաներին, ավել ի կոնկրետ՝ ամրագրված է թե՛ տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը, թե՛ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, թե՛ մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները և չափերը։
Նշենք, որ նախագիծը մինչև դեկտեմբերի 17-ը կշարունակի քննարկվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում