Բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու դեպք
SocietyՆոյեմբերի 29-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում անհայտ անձը կտրող-ծակող գործիքով հարվածել եւ որովայնին կտրած-ծակած մարմնական վնասվածք էր պատճառել 16-ամյա մի պատանու:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ եւ ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 2-ին, ժամը 15.30-ին, բաժին են ներկայացրել 16-ամյա մեկ այլ պատանու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ մարմնական վնասվածքը պատճառել է ինքը:
Նախապատրաստվում են նյութեր: