Ողբերգական դեպք՝ Կարմիր բլուր թաղամասում
SocietyԴաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր, ժամը 16։30-ի սահմանում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարմիր բլուր թաղամասի տներից մեկում երիտասարդ տղայի դի կա կախված։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։ Եկել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկի աստիճանի ճաղավանդակին հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 22-ամյա Կարեն Գ-ի դին։ Նրան առաջինը այդ վիճակում հայտնաբերել է մայրը, որը պարանը կտրել է, սակայն, տղան արդեն մահացած է եղել։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Երիտասարդը բնակվում էր մոր հետ։