Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել
EconomicsՆավթի համաշխարհային գները շարունակում են աճել: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 0,73 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 56,51 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարյան մատակարարումներով աճել են 0,77 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 61,29 դոլարի: