Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ագ­րե­սիվ փոք­րա­մաս­նու­թյան իշ­խա­նու­թյուն է ձև­ա­վոր­վում». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ հեղափոխականները գալիս են իշխանության, փորձում են այնպես անել, որ ուրիշները չօգտվեն այն ճանապարհից, որով իրենք եկել են իշխանության։

 Սա այն հիվանդություններից մեկն է, որն առհասարակ բնորոշ է հեղափոխություններին։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է այսպես կարծում, որն, անցում կատարելով հայաստանյան ներկայիս իրականությանը, հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ ճանապարհներ փակելով, արգելափակելով պետական կառույցների շենքերը։ 

«Հիմա իրենք պարզապես թույլ չեն տալիս այլոց անել այն, ինչի շնորհիվ եկել են իշխանության։ Իրենց տեսանկյունից սա տրամաբանական է, որովհետև իրենք զգացել են այդ գործողության ուժը և հիմա փորձում են կանխել դա։ 

Բայց հանրության մեջ տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ Ն. Փաշինյանին կարելի էր ճանապարհներ փակել և այդպես գալ իշխանության, իսկ իրենց նույնը չի կարելի անգամ լոկալ հարց լուծելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց ՀՅԴ երիտասարդների բողոքին հաջորդած գործողությունները պարզապես հերթական ցուցիչն էին։ 

«Իհարկե, կարող ենք քննարկել ոստիկանության գործողությունները, բայց եկեք հասկանանք, որ ոստիկանությունը նման գործողությունների պարագայում իրականում կոչված է հասարակական կարգը պաշտպանել։ Այստեղ այլ խնդիր կա. թե՛ իմքայլական, թե՛ իշխանություններին հարող շրջանակները, որոնք, իբրև թե, տարիներ շարունակ պայքարում էին նախկին իշխանությունների անարդարությունների, նրանց կողմից ոստիկանությունն օգտագործելու դեմ, պարզապես հրճվանքով էին լցված։ 

Այսպիսով պայթեց իշխանությունների հերթական միֆը, այսինքն՝ իրենք ոչ թե անարդարության դեմ էին պայքարում, այլ նրա համար, որ իրենք լինեն ոստիկաններին թելադրողները։ Մեծ հաշվով, ականատես ենք լինում իշխանությունների արժեզրկման գործընթացին, իսկ վերոնշյալը պարզապես այդ գործընթացի հերթական արարներից մեկն էր»։ Նրա խոսքով, իշխանությունները բոլորից լավ են պատկերացնում, թե իրենց վարկանիշն ինչ մեծ արագությամբ է անկում ապրում.

 «Ամիսներ առաջ ՀՅԴ-ն հանրահավաք անցկացրեց, որն այդքան էլ լուրջ արձագանքի չարժանացավ, մեծ թվով ոստիկաններ չբերվեցին և այլն։ 

Ամիսներ առաջ իշխանության վարկանիշը բարձր էր, բայց վարկանիշն այսօր ընկնում է, ինչին զուգահեռ բարձրանում է ընդդիմադիր կարծիքներ ունեցող անձանց վարկանիշը։ Քանի որ իշխանությունը չի կարողանում նշվածին հակադրվել իրական քայլերով, ստիպված է լինում թաքնվել ոստիկանության թիկունքում։ Նախկին իշխանությունների պարագայում այդ վարքագիծը միգուցե շատերի համար տրամաբանական էր, բայց հիմա մարդկանց մեջ մի փոքր մշակութային շոկ է առաջանում՝ տեսնելով, թե ինչ են անում այսօրվա իշխանությունները։ Այսուհանդերձ, իշխանությունների նման վարքագիծը տրամաբանական է. իրենք ունակ չեն մարդկանց լսել, երևի կարծում են, որ ամեն ինչ բոլորից լավ գիտեն։ 

Իրականում քանի որ լայն իմաստով նրանք ասելիք չունեն հանրությանը, թաքնվում են։ Մեծ հաշվով, ինչ-որ փակ ցիկլ է ստացվում. փոխանակ իշխանությունները լսեն մարդկանց, թաքնվում են ոստիկանական բարիկադների հետևում՝ մտածելով, թե այդպիսով ցույց են տալիս, որ ուժեղ են։ Դա սխալ պատկերացում է։ Այդպիսով իրենք ցույց են տալիս, որ ասելիք ու անելիք չունեն մեր երկրում, ու փորձելու են սվիններով պահել իշխանությունը»։

Բենիամին Մաթևոսյանն ընդգծեց՝ նախկին իշխանությունները մերժվեցին, որովհետև կային խնդիրներ, որոնք կուտակվում էին, իսկ իշխանություններն ականջալուր չէին լինում։ «Մարդիկ չէին ուզում, որ նույն կուսակցությունը ձևավորի ամբողջատիրական համակարգ ու լինի անարդյունավետ կառավարում։ 

Եթե նախկինում տասը տարի պահանջվեց, որ հանրության և իշխանության միջև առկա հակասությունները մեծանան այնքան, որ մարդիկ դուրս գան փողոց, ապա այս դեպքում իրավիճակը այլ է։ Ն. Փաշինյանը ժամանակային առումով շատ արագ իշխանափոխություն իրականացրեց։ 

Քանի որ արագ իշխանության եկավ, մարդկանց մոտ կա ակնկալիք, որ նույնքան արագ նա կկարողանա լուծել իրենց հուզող խնդիրները։ Որքան այդ խնդիրները չլուծվեն, դժգոհությունն ավելանալու է, իշխանության և հասարակության միջև առկա պատնեշը՝ մեծանալու։ Ավելանալու է նաև ճնշումների դիմելու հնարավորությունը։ 

Նկատենք, որ ճնշումներ են իրականացվում յուրաքանչյուր հատվածի դեմ, որն այս կամ այն կերպով համաձայն չէ իշխանությունների հետ։ 

Ստացվում է մի իրավիճակ, երբ իշխանությունը բոլորի հետ թշնամանում է ու չի բացառվում, որ վաղ թե ուշ բոլորը մի կողմ կդնեն իրենց հակասությունները և այս իշխանություններին տուն կուղարկեն այն նույն ճանապարհով, որով իրենք եկան իշխանության։

Այսօր իշխանությունը դառնում է ոչ միայն փոքրամասնության, այլև ագրեսիվ փոքրամասնության իշխանությունը։ Կարելի է ասել՝ ագրեսիվ փոքրամասնության իշխանություն է ձևավորվում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նկարագրված գործընթացն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ բաղադրիչներ։ «Երբ նախորդ տարի Ն. Փաշինյանը գալիս էր իշխանության, ուներ հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը։ 

Պարզ է՝ գալով իշխանության՝ նա չէր կարող բավարարել բոլորի սպասելիքներն ու հույսերը, բայց պետք է կարողանար գոնե չթշնամանալ բոլորի հետ։ 

Բայց իշխանությունն այսօր օգտագործվում է անձնական խնդիրների, նախկին իշխանություններից վրեժներ լուծելու համար։ 

Արդյունքում այս իշխանությունն ամեն տեղ թշնամիներ է ձեռք բերում՝ սկսած արցախյան ռազմաքաղաքական վերնախավից, վերջացրած հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներով։ Թշնամիներ ձեռք բերելու հետևանքով դառնում է փոքրամասնություն ու իր ագրեսիայով փորձում է ճնշել մեծամասնությանը։ 

 

Հենց սա է պատճառը, որ այսօր Ն. Փաշինյանն ագրեսիվ փոքրամասնության վարչապետն է ու փորձելու է ֆեյքերի, ոստիկանական սվինների, քաղաքական դաշտը պառակտելու միջոցով պահել իշխանությունը։ 

Բացի այդ, նշված նպատակի համար նախկին իշխանությունների օրինակով փորձելու է իր անձնական օգտագործման համար «Օրինաց երկիր» կուսակցություններ ստեղծել։ Իշխանության անելիքը պարզ է, բայց կարևորն այն է, որ ձևավորվի ադեկվատ և հզոր բևեռ, որը զսպող դեր կունենա։ 

Հակառակ դեպքում մենք անընդհատ խոսելու ենք այն մասին, որ իշխանությունը ագրեսիվ փոքրամասնության իշխանությունն է, բայց իրենք, միևնույն է, շարունակելու են անարդյունավետ ղեկավարել երկիրն ու թշնամանալ բոլորի հետ»,-հավելեց քաղաքագետը։ 

Դիտարկելով նաև իրականությունից կտրվելու խնդիրը՝ քաղաքագետը հիշեց Վանո Սիրադեղյանի խոսքերից մեկը՝ «իշխանությունը շփանալու հատկություն ունի»։ Ըստ մեր զրուցակցի, իրականությունից կտրվելու առումով Ն. Փաշինյանից շատ ավելի կարճ ժամանակ պահանջվեց։ 

«Բացի այդ, այստեղ այլ խնդիր կա. երբ 2018թ.-ին նախկին համակարգն ու իշխանությունները մերժվեցին, կոնկրետ մեկ անձից մեծ սպասելիքներ ունենալով՝ հանրությունը չափազանց մեծ լիազորություններ տվեց իշխանություններին, ինչն ամրագրվեց նաև ԱԺ արտահերթ ընտրություններով։ 

Տրամաբանական էր, որ այդ հանգամանքն, ի վերջո, իրականությունից կտրվելու փաստն էր արձանագրելու, որ կարծելու են, թե Աստծուց են մանդատ ստացել, ու ինչ կուզեն՝ կանեն։

 Ի դեպ՝ ԱԺ քննարկումներում հաճախ, որպես վերջին փաստարկ, իշխող ուժի պատգամավորներն ասում են՝ տեսե՛ք մեզ քանի ձայն են տվել, ինչ է, այս մարդկանց դե՞մ եք։ 

Իրականում հանրությունը պետք է գիտակցի, որ բազմազան քաղաքական դաշտ ունենալն անհրաժեշտ է մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն չընկնելու համար։ 

Ի վերջո, նախկինում կար պայքար ոչ թե մեկ անձի, այլ քաղաքական մենաշնորհի դեմ, որը նաև տնտեսական մենաշնորհի էր հանգեցրել, ինչը հակասում էր ՀՀ պետական շահերին։ 

Ընդամենը մեկուկես տարվա ընթացքում հանրային բարձր լեգիտիմության ֆոնին ամբողջովին նույն գործողություններն են տեղի ունենում։ 

Այդ լեգիտիմությունը գոնե սկզբնական փուլում առկա էր»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ, ընդհանուր առմամբ, այս ամենի հանրագումարը իրականությունից կտրվելու պատկերն է նշմարում։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts