«Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց». ցուցարար
TV3 ամիս է՝ ինձ Պետգույքի կառավարման կոմիտեից խաբում են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Մոլդովական 27/5 շենքի բնակիչը։
«1993 թվականից բազմանդամ ընտանիքը ապրում է 16 քառակուսի վրա, ուսանողական հանրակացարանում, Մոլդովական 27/5 շենքում, այդ մի սենյակում 8 հոգով ենք ապրում, երկու հաշմանդամ ունենք, դիմել եմ Պետգույքի կառավարման կոմիտեին, կոմիտեն ասել է գնա, այստեղ դուռը բացի, նստի։ Գրանցում են արել, հոսանք ենք գրանցել, 4 ամիս անց թուղթ են ուղարկել, որ պետք է տունն ազաատես։ Գիշեր-ցերեկ Փաշինյանի համար ենք պայքարել ենք, որ ընտրվի, այսօր փոքր երեխու հետ բերել են այստեղ»,-նշեց նա։
Քաղաքացին ասաց, որ եթե իրենց հարցը չլուծվի, որակները կառավարության դիմաց կտրելու է․
«Թղթեր ա, որ հավաքում են։ Րոպեն մեկ զանգում են, էս թուղթը բեր, էն թուղթը բեր, ինձ ասում է՝ ծախում եմ, ասում եմ՝ ոնց ես ծախում, իմ ամուսինը հաշմանդամ, կռված մարդ է, ես գամ պետությունից տուն ուզեմ, որտեղ է գրված։ Լրիվ նկուղ է, ասում եմ 7 միլիոնով ծախում եմ, ես որտեղից բերեմ 7 միլիոն։ Մանկահասակ երեխու հետ բերում են շենքի դիմաց, ասում են ինչի ես երեխուն բերել։ Պետգույքից ասել են, որ իրենց է պատկանում այդ շենքը, ասել են ընթացքում թղթաբանությունը կանենք, ոստիկանությունը մեզ գրանցել է այնտեղ, բայց ընթացքում ոչինչ չի արվել, բայց հիմա այս ցուրտ ձմռանը մանկահասակ երեխաներին հետ ասում են ազատեք տունը։ Հիմա ոստիկանությունը թուղթ է ուղարկել, որ կամ պետք է ազատեք կամ 7 միլիոն վճարեք։ Ընդ որում քանդված տուն է։
Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց, որ աշխարհը տեսնի ինչ է կատարվում այստեղ»։