Մեսին 14 մրցաշրջանում անընդմեջ առնվազն 10 գոլ խփած առաջին խաղացողն է Եվրոպայի 5 առաջատար լիգաներում
Sport«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 14 մրցաշրջանում անընդմեջ առնվազն 10 գոլ խփած առաջին խաղացողն է Եվրոպայի 5 առաջատար լիգաներում։
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մեսին երեք գոլ է խփել «Մալյորկային», «Բարսելոնան» հաղթել է 5։2 հաշվով։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Մեսին մասնակցել է Պրիմերայի 10 հանդիպման, խփել 12 գոլ։
Մեսիին հասնելու հնարավորություն ունի Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 34-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը Իտալիայի ընթացիկ առաջնությունում խփել է 7 գոլ։ Ռոնալդուն եւս նախորդ 13 մրցաշրջաններում 10 գոլից շատ է խփել։