Հայտնի է Լուժկովի մահվան պատճառը
International newsՄոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը մահացել է գերմանական հիվանդանոցներից մեկում՝ սրտի վիրահատման ժամանակ։ Լուժկովի մամուլի խոսնակ Գենադիյ Տերեբկովը life.ru-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ հետվիրահատական բարդություններ են առաջացել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքի 84-րդ տարում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը։
1992 թվականի հունիսին Լուժկովը Մոսկվայի երկրորդ քաղաքագլուխն է դարձել Գավրիիլ Պոպովից հետո: Նա քաղաքը ղեկավարել է 18 տարի: 2010 թվականի սեպտեմբերի 28-ին ՌԴ-ի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նրան պաշտոնաթող արեց «վստահության կորստի կապակցությամբ»: