Դոլարը, եվրոն, ռուբլին թանկացել են
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կազմել է 478.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.50 դրամ (աճել է 0.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 628.98 դրամ (աճել է 0.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.52 դրամ (աճել է 0.03 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 255.43 դրամ, ոսկի՝ 22,464.43 դրամ, պլատին՝ 13,801.09 դրամ: