Հայաստանին կտրամադրվի 45,8 մլն եվրո վարկ. ֆիննախ
Economics«Հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական ոլորտներում կառավարման զարգացման քաղաքականության մասին» վարկային համաձայնագրին համապատասխան, որը ստորագրվել է Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ, երկրին կտրամադրվի 45,8 մլն եվրո վարկ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 12-ին ասաց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։
Ծրագրի հիմնական նպատակները, նրա խոսքով, մրցակցության, առեւտրի եւ որակի, կոռուպցիայի դեմ գործընթացների եւ պայքարի ուժեղացումն է, աջակցությունը արդարադատության եւ պետական ծառայության ոլորտների գործունեությանը, ինչպես նաեւ հարկային համապատասխանութան եւ արդյունավետության բարձրացումը կապիտալ ծախսերի ոլորտում։ «Վարկի մարման ժամկետը 25,5 տարի է՝ 14,5 տարի արտոնյալ շրջանով»,- տեղեկացրել է Հայրապետյանը։