Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դեկտեմբերի 15-ի աստղագուշակ. Առյուծներ՝ մի շտապեք և առավել ուշադիր եղեք…

 

Խոյ:

Այսօր կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե օրը նվիրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Չեք ցանկանա հետևել կանոններին և անել այն, ինչ ձեզնից ակնկալում են: Այսօր ձեզ համար շատ ավելի հետաքրքիր է նոր փորձարկումներ կատարել, փորձել այն ամենն, ինչը նախկինում չեք արել:

Հենց այս առանձնահատկության շնորհիվ էլ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն:Կենսական ներուժը մեծ է, ինքնազգացողությունից չեք դժգոհի: Անգամ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, հոգնածություն չեք զգա: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաներ սկսելու, նաև որևէ դիետայի հետևելու համար:

Ցուլ:

Հնարավորինս շատ աշխատեք, ջանք ու եռանդ մի խնայեք և մեծ հաջողությունների կհասնեք: Այսօր քչերը կցանկանան օգնել ձեզ, ինչի համար ամենևին էլ չարժե անհանգստանալ: Դուք ինքնուրույն գլուխ կհանեք ստեղծված իրավիճակից, ինքներդ կհաղթահարեք բոլոր դժվարությունները,և, միևնույն ժամանակ, շատ կարևոր տեղեկություններ կստանաք:

Մտերիմների հետ հարաբերությունները փոքր-ինչ լարված են, քանզի այսօր տարված եք ձեր սեփական խնդիրներով և հաճախ աչքաթող եք անում նրանց, ովքեր ձեր կողքին են:Բարեբախտաբար, լուրջ տարաձայնություններ չեն ծագի, և եթե սիրելի մարդկանց ավելի շատ ուշադրություն դարձնեք, ապա հարաբերությունները լիովին կվերականգնվեն:

Երկվորյակ:

Այսօր ապավինեք մարդկանց ճանաչելու ձեր կարողության: Այն ձեզ չի հիասթափեցնի: Անգամ առաջին հանդիպումից ստացած տպավորությունը ճիշտ է: Հարաբերություններում հեշտ կողմնորոշվելու ունակությունը՝ կօգնի թե՛ անձնական և թե՛ գործնական հարցերում: Եթե թեթև ֆլիրտի ցանկություն առաջանա, ապա մի զրկեք ձեզ այդ հաճույքից, այն ոչ միայն դրական լիցքեր կհաղորդի, այլ նաև անմոռաց ռոմանտիկ պահեր կպարգևի:

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա, սակայն, բարեբախտաբար, լուջ վրիպումներ չեն լինի: Այնուամենայնիվ, ցանկալի չէ ծայրահեղ ուշադրություն պահանջող գործեր ձեռնարկել:

Խեցգետին:

Փորձեք վերլուծել նախորդ օրվա իրադարձությունները, գնահատել ձեր վարքագիծը, դա կօգնի խուսափել հետագա սխալներից: Այսօր դրական միտումների ազդեցությունը մեծ է, և լուրջ անախորժությունների վտանգ չկա: Այնուամենայնիվ, նոր գործեր չարժե ձեռնարկել: Այսօր չափազանց զգայուն եք, և ցանկացած դժվարություն ձեզ համար իրական աղետ է:

Այդ իսկ պատճառով, նշանի շատ ներկայացուցիչներ ցանկություն կունենան կիսատ թողնել սկսած կարևոր գործերը:Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիների հետ շփմանը, այնքան ներդաշնակ կզարգանան ձեր հարաբերությունները, ընդ որում՝ ոչ միայն այսօր, այլ նաև հետագայում: Սիրահարված Խեցգետինները կարող են հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին, այդ ջանքերն, անկասկած, բարձր կգնահատվեն:

Առյուծ:

Մի շտապեք և առավել ուշադիր եղեք: Ասօր հաջողությունը հիմնականում կախված է՝ հակառակորդների կազմակերպած ծուղակները շրջանցելու ձեր ունակություններից: Դժվար թե կարիք լինի որևէ մեկից խորհուրդ հարցնել,մտերիմների փորձը ձեզ չի օգնի: Իրավիճակը, որում հայտնվել եք, բարդ է :

Նախ փորձեք կողմնորոշվել սեփական զգացմունքներում :Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե լիովին համոզված եք, որ դրանք իրենց ավարտին կհասցնեք: Երկարաժամկետ նախագծերը կարող են անորոշ ժամանակով ձգձգվել, իսկ պատճառը ոչ միայն դուք եք, այլ նաև անբարենպաստ հանգամանքները:

Կույս:

Ամեն բան լավ է, սակայն շարունակ մռայլ տրամադրության մեջ եք և ինչ-որ անախորժությունների եք սպասում, այն դեպքում, երբ դրա համար ոչ մի պատճառ չունեք: Փորձեք վանել վատ մտքերը և տուրք չտալ երևակայությանը: Լավատեսորեն տրամադրվեք, դա կօգնի զերծ մնալ անտեղի անհանգստությունից :Երիտասարդ կանանց հետ շփումը լավ ազդեցություն կունենա:

 

Նրանց կհաջողվի ուրախացնել և առույգացնել ձեզ, կոգեշնչվեք նոր գործերով: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններում փորձեք նախաձեռնող լինել, բայց, միևնույն ժամանակ, զգույշ եղեք, քանզի ձեր քայլերը կարողեն սխալ գնահատվել:

Կշեռք:

Համակերպվեք այն մտքի հետ, որ օրն իր հետ մեծ հաջողություններ չի բերի: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք, թեկուզ և փոքր, ձեռքբերումներ ունենալ: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա, և, առհասարակ, ինքներդ շատ ուշադրություն կգրավեք:

Այսօր կարող եք ևս մեկ քայլ առաջ գնալ դեպի ձեր նպատակների իրագործումը:Շատ բան կախված կլինի ձեր արտաքին տեսքից: Եվ բանն այն չէ, թե ինչ տպավորություն կթողնեք շրջապատի վրա, քանզի այսօր արտաքին տեսքը մեծ ազդեցություն կունենա ձեր ինքնագնահատականի վրա: Հետևաբար արեք ամեն բան լավ տեսք ունենալու համար:

Կարիճ:

Ավաղ, այսօր հնարավոր են մի շարք տհաճ անակնկալներ: Առաջին հերթին, դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր հակված են ապավինել ներքին ձայնին, այլ ոչ թե առողջ տրամաբանությանը: Իրավիճակը ճիշտ գնահատել չի ստացվի, շատերը սեփական երևակայության զոհ կդառնան: Վնասները նվազեցնել կստացվի միայն այն դեպքում, եթե իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկեք և օբյեկտիվորեն գնահատեք:

Որքան էլ զարմանալի է, այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ով բազմիցս քննադատել է ձեզ:Հաճելի իրադարձությունները ևս բացառություն չեն: Աշխատավայրում հնարավոր են հետաքրքիր անակնկալներ: Օրվա երկրորդ կեսին ի հայտ կգան ձեզնով հետաքրքրված անձինք: Վերջիններս որքան էլ համակրելի լինեն, նրանց հետ շփումներում առավել զգույշ և ուշադիր եղեք:

Աղեղնավոր:

Օրը կարող է վերջնականապես հիասթափեցնել ձեզ: Ոչ այն պատճառով, որ մի շարք լուրջ դժվարություններ կծագեն, այլ այն, որ չափազանց միապաղաղ և դատարկ կթվա, մինչդեռ ինքներդ սուր զգացողությունների և արկածների ակնկալիքներ ունեք: Նախքան դրանց որոնումներով զբաղվելը՝ գնահատեք ձեր հնարավորությունները, ռիսկերը, փորձեք շատ բան չվտանգել:

Հաշվի առեք, որ ֆինանսական հնարքների համար օրը բարենպաստ չէ, անգամ նրանց համար, ովքեր հասցրել են հմտանալ այդ գործում:Ազատ ժամանակ սպասվածից շատ կունենաք: Այդ ընթացքում կարող եք երես տալ ինքներդ ձեզ, կոսմետիկ առողջարարական պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Կարող եք զբաղվել յոգայով,պիլատեսով, պարերով: Իսկ մարտարվեստի պարապմունքներից, ավելի լավ է հրաժարվել:

Այծեղջյուր:

Լավ է, որ հեշտ հաջողությունների ակնկալիք չունեք: Այսօր ստիպված կլինեք շատ քրտինք թափել, որևէ ձեռքբերում ունենալու համար: Այն մարդիկ, ում սովոր եք վստահել, կխախտեն նախկին պայմանավորվածությունը, սակայն այդ հարցում նրանց չեք մեղադրի, քանզի գիտակցում եք, որ հանգամանքները փոխվել են, և ինքներդ էլ հաճախ մոռանում եք ձեր խոստումները:

Մտերիմների հետ շարունակ հարաբերություններ պարզելը՝ նշանի շատ ներկայացուցիչների կարող է նյարդայնացնել, անգամ հունից հանել: Փորձեք հանգստություն պահպանել և տուրք չտալ հույզերին: Առավել համբերատար և զուսպ եղեք, անգամ եթե գիտակցաբար հրահրում են ձեզ, այդ կերպ միայն կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից:

Ջրհոս:

Բարենպաստ օր է հնոտիքից ազատվելու ինչպես նաև հաջող գործարքներ կնքելու համար: Գործնական ակտիվությունն այսօր օգուտ կբերի: Գործարարի ձեր հոտառությանը կնախանձեն անգամ նրանք, ովքեր ամենևին էլ սկսնակ չեն այդ գործում, վերջիններս կփորձեն, ամեն գնով, օգուտ քաղել և համագործակցել ձեզ հետ:

Դաշնակիցների ընտրության հարցում առաջնորդվեք գորրծնական շահերով, մի կողմ դրեք անձնական վերաբերմունքը:Նշանի շատ ներկայացուցիչներ կցանկանան, անձնական կյանքին վերաբերող, կարևոր որոշումներ կայացնել և որոշ արմատական փոփոխություններ կատարել: Սակայն հիմա դրա ժամանակը չէ: Փորձեք չկորցնել ինքնատիրապետումը:

Ձկներ:

Փորձեք սրտին մոտ չընդունել այն բոլոր անախորժությունները, որ կարող են ծագել օրվա առաջին կեսին: Հետագայում ամեն բան շատ ավելի լավ կդասավորվի: Պարզապես հանգստություն պահպանեք և աշխատեք վեճերի մեջ չներքաշվել: Օրվա ընթացքում բոլոր հարցերը կկարգավորվեն:

Նրանք, ովքեր առանձնապես չեն համակրել ձեզ, բարեհամբյուր կլինեն և, ցանկացած հարցում, կաջակցեն:Եթե ցանկանում եք դրական լիցքեր ստանալ, ապա երեկոյան չարժե մեկուսանալ: Հանդիպեք ընկերներին, համախոհներին, ծանոթներին և նրանց հետ լավ ժամանակ անցկացրեք: Թեթև սիրային արկածը ձեզ մոտ հրաշալի կստացվի, իսկ երեկոն կարող է հիշարժան դառնալ:

Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System