Գեղեցիկ աքսեսուար, վառ շպար. Դիանա Գրիգորյանի լուսանկարը
Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Դիանան վանդակավոր տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ Կերպարն ամբողջացրել է հետաքրքիր աքսեսուարը՝ վզնոցներ։
Ավելի վաղ Դիանան հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել էր քնքուշ ու առօրյա կերպարում։ Նա հետաքրքիր բլուզ էր կրում, կաշվե տաբատ, մեղմ շպարով էր, վարսերը գեղեցիկ հարդարված էին։ Դիանան հրապարակմանը կից մեկնաբանություն չէր կատարել։